tert.am: Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում զինված հակամարտության հետևանքով զոհերի թիվը 205-ի է հասել, 913-ը տուժել են, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր հակամարտության հետևանքով 189 զոհի և 816 տուժածի մասին:
Կազմակերպության թվիթերյան գրառման մեջ ասվում է, որ Լիբիայում կազմակերպության մասնաճյուղի բժիշկներն ուղևորվել են հիվանդանոցներ՝ տասնյակ վիրահատություններ կատարելու:
Հիշեցնենք, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարն ապրիլի 4-ին հրամայել էր զինված ուժերին Տրիպոլիի նկատմամբ հարձակում սկսել՝ այն «ահաբեկիչների ձեռքից ազատելու համար», իսկ Տրիպոլիում կառավարությանը հավատարիմ զինված խմբավորումները հայտարարել էին Խաֆթարի ուժերի դեմ «ցասման հրաբուխ» գործողության մեկնարկի մասին: