233958f6fdf14b0d888666763f30517b.jpg

Մաքսատուրքից ազատելու արտոնություն տրվեց «Ֆարմատեք» ընկերությանը․ կիրականացվի 4.2 մլրդդրամի ներդրում

Կառավարության որոշմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրվեց «Ֆարմատեք» փակ բաժնետիրական ընկերությանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է  իրականացնել 4.2 մլրդ ՀՀ դրամի ներդրում` հումքի, նյութերի և սարքավորումների ձեռքբերման համար, որոնք օգտագործվելու են ներերակային ինֆուզիոն հեղուկների, ամպուլների, աչքի կաթիլների արտադրության մեջ

Ներկայումս առկա է 69 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 6-10 նոր աշխատատեղ՝ 160,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 4.8 մլրդ ՀՀ դրամ, որից 2.8 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3,429,288,500 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 176,718,475 ՀՀ դրամ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն