2021-06-18-bceb512d-4705-4efa-974c-922f15057fbf.jpg

Հադրութի շրջանում իրականացված որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն. ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների՝ Հադրութի շրջանում իրականացված որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն։

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից տարհանվել է 1579 աճյուն։

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն