armenpress.am։ Կառավարության որոշմամբ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կստանան:
Մասնավորապես, շարքային կազմի պարտադիր զինծառայության 2018-ի ձմեռային զորակոչից մինչև 2019-ի ձմեռային զորակոչը տարկետում տրվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 13 ֆուտբոլիստների, որոնք մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականի անդամ են:
Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2019 թվականին ՀՀ-ում անցկացվելու է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որը բացառիկ մարզական միջոցառում է: