f570c1add2b06a122665ecbf9fe95252.jpg

Ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա»-ի 36-ամյա աշխատակցի դին |shamshyan.com|

shamshyan.com: Երեւանում, այսօր ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու՝ «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը՝ իր ծնողների գերեզմանի մոտ, հայտնաբերել են Երեւան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Գեւորգ Այվազյանի դին՝ պարանոցի վրա օղակված գոտիով։

Դեպքի վայրում հավաքված մահացածի հարազատները նշել են. «Երեկվանից փնտրում էինք Գեւորգին։ Աշխատում էր «Սպայկա» ընկերության Արարատի մարզի անվտանգության պետ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ բան, այս պահին որպես նրա հարազատներ, չենք կարող ասել»:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն