2021-06-20-a7c98bdb-6459-4e5d-8b0e-f6cc6d3c89f5.jpg

Արարատի մարզում ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է․ Ոստիկանություն

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզներն ընտրակաշառքի վերաբերյալ օպերատիվ տվյալ են ստացել ու բացատրական աշխատանք իրականացրել, ինչի շնորհիվ հունիսի 19-ին բաժին է ներկայացել Վեդի քաղաքի բնակիչներից մեկն ու հայտնել, որ մի անձ իրեն 30 հազար դրամ է տվել, որպեսզի ինքն ու կինը քվեարկեն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Հունիսի լույս 20-ի գիշերը Վեդիի 43-ամյա բնակիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տղամարդը ձերբակալվել է։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն