f1c9c679f6147421d81a2f2abd2f25bf.jpg

124 մլն դրամ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով հատկացնել 124 միլիոն դրամ։

Գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։ Այս որոշումը կառավարությունն ընդունեց չքննարկվող կարգով՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով։

Ինչպես նշված է գործադիր ներկայացված որոշման նախագծում, այս գումարով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն