ԱԺ-ն քննարկում է կառավարության կողմից ներկայացված ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցողը ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանն է։
«Ինչպես գիտեք, Հայաստանը 2017 թվականի մարտ ամսից հանդիսանում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր։ Դա միջազգային կազմակերպություն է, որին անդամակցելով ստանձնել ենք որոշակի պարտավորություններ, որոնց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի առավել բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման։ Պարտավորություններից մեկն էլ ոլորտում գործող հանքարդյունաբորության ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտումն է։ Նախագծերի սույն փաթեթով նախատեսվում է իրական սեփականատերերի բացահայտման ամբողջ գործընթացը, այն մշակվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որտեղ ներգրավված են եղել հանքարդյունաբերական կազմակերպությունների, քաղաքացիական հասարաակության ներկայացուցիչներ։
«Իրավաբանաական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմանարկների, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում սահմանվել են իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող հասկացությունները, ինչպես նաև իրական սեփականատերերի գրանցման կարգը։ Քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով շահերի հայտարարգիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց և վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին։ Առանձին հոդվածով սահմանվել է իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը։ Կարգավորվել է նաև իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու և գրանցման մեջ փոփոխություն կատարելու ժամկետները։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքով սահմանվել է՝ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ անկախ իրավաբանական անձի բաժնեմասնակցության չափից։
«Ընդերքի մասին» օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ։ Որպես պատասխանատվության միջոց սահմանվել է ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ»,-ասաց Բաղրամյանը:։