da8b339751c55f32b10a19c86e691e68.jpg

Պատրաստ է առցանց նոր համակարգ, որին միացած են Հայաստանում գործող տեխզննման բոլոր կենտրոնները. Հակոբ Արշակյան |aysor.am|

aysor.am: Գործում է առցանց նոր համակարգ, որին միացած են Հայաստանում գործող տեխզննման բոլոր կենտրոնները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն՝ ավելացնելով, որ ոլորտն ազատական է. ցանկացած ընկերություն կարող է դիմել նախարարություն, ստանալ լիցենզիա, որն իրեն թույլ կտա միանալ այս համակարգին և տեխզննմամբ զբաղվել։ 

«Այս համակարգի ամբողջ նպատակը նրանում է, որպեսզի ունենանք մեքենաների վիճակի ամբողջական բազա՝ օնլայն։ Դա հնարավորություն կտա ձերբազատվել տեխզննման կտրոնների մշակույթից, տիրապետել տրանսպորտային պարկի հնարավորությոսւններին, կանխարգելել վթարները։

Համակարգը պատրաստ է։  Այս պահին ի՞նչ է պակասում. պակասում է օրենսդրական բազան, որով ոլորտը կկարգավորվի, թե ինչպիսի հարաբերություներ պետք է ունենա մեքենայի տերը պետության հետ»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ընթացիկ տարում այս հարցը կկարգավորվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն