cdeb00217d8024afe59367d0f31642de.jpg

Պիտի հաշտվենք. Թուրքիայում պաշտոններից ազատված քրդերի խնդիրները |armtimes.com|

armtimes.com: Թուրքիայի իշխանությունների հրահանգով երկրի հարավարեւելյան քրդաբնակ հատվածներում, նրանց, ու կասկածում են քուրդ անջատողական շարժման հետ որեւէ առնչություն ունենալու մեջ, զրկում են պետական ծառայողի պաշտոններից։

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, դատարանի նախկին պաշտոնյա Մուսթաֆա Օզերի նման, որին հեռացրել են աշխատանքից, շատերն փորձում կյանքը շարունակել այլ ուղղությամբ։ 23 տարի պետական պաշտոն զբաղեցնելուց հետո նա 22 այլ պաշտոնազուրկների հետ միասին բացել է ռեստորան։

Սեյհմուսն էլ այժմ գործազուրկ է, երբ նախկինում ինքն էր, որպես պետական պաշտոնյա, զբաղված մարդկանց աշխատանքի տեղավորելու գործով։ Ռեստորանում նա այժմ կերակուրներ է պատրաստում, երբ իր խոսքերով ասած, չունի ոչ դրա փորձառությունը, ոչ էլ՝ շնորքը։

Այստեղ ժամանողներից շատերը նույնպես պետական նախկին ծառայողներ են։
Նման տեսարանի կարելի է հանդիպել նաեւ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող քրդերի շրջանում։

Դիարբեքիրի Դիչլեի համալսարանի պրոֆեսոր Զեքի Քանայն իր աշխատանքից զրկվել էր, երբ իր ստորագրությունն էր դրել քուրդ անջատողականների դեմ տարիներ շարունակվող պատերազմը դադարեցնելու խնդրագրի տակ։ Նա նույնպես այստեղ աշխատում է աշխատանքից ազատված մի խումբ մարդկանց հետ։ ՝՝Մենք այսպիսով ավելի ենք համախմբվում՛՛, ասում է նախկին պրոֆեսորը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն