1a1921b28ded89b988fe5d72b9f058c6.jpg

Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Ապրիլի 11-ին Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունից հետո նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին հայտնի է դառնում Ենիգոմշյանի այսօր տարածած հայտարարությունից.

«Հայտնում եմ, որ ավելի քան երկու տարի և ութ ամիս առաջ հարուցված անհիմն մեղադրանքի ու վերջ չունեցող «նախաքննության» մասին իմ 11.04.2019 թ. հայտարարությունից հետո ավագ դատախազ Պ. Պետրոսյանի և ՀՔԾ վարչության պետի տեղակալ Էդիկ Հակոբյանի ստորագրությամբ ստացել եմ 12.04.2019 թ. թվակիր գրություններ, որոնցից տեղեկանում եմ, որ նույն օրը որոշում է կայացվել իմ նկատմամբ «քրեական հետապնդումը դադարեցնելու», «քրեական հետապնդում չիրականացնելու» և «ընտրված խափանման միջոցը վերացնելու» մասին` «հանցակազմի բացակայության հիմքով»:

Առիթից օգտվելով, իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ՄԻՊ գրասենյակի համապատասխան իրավաբաններին՝ ՀՀ Գլխավոր դատախազին ու ՀՔԾ տնօրենին ուղղած իմ դիմուններին ու հրապարակային հայտարարությանը զուգահեռաբար իմ իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելու և այդ նպատակով ՀՀ Գլխավոր դատախազին պարզաբանում պահանջող դիմում ներկայացնելու համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն