2021-06-30-8e39046f-088e-4f3e-bf7d-3845b43d8a19.jpeg

Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ կսահմանվի պատշաճ վերահսկողություն |1lurer.am|

1lurer.am: ԱԺ արտահերթ նիստում քննարկվեցին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրեց, որ կարգավորման նպատակն է ապահովել արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկողությունը՝ սահմանելով օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև սահմանել, որ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ անցկացվող ստուգումն իրականացվում է առանց ծանուցման:

Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչև տասըհազարապատիկի չափով:

Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքը արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասըհազարապատիկի չափով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն