4c0447bcc7c6848f280cd75c0721046b.jpg

25 տարում Երևանում 26 հուշարձան է քանդվել, 13-ը՝ ապամոնտաժվել |panarmenian.net|

panarmenian.net: ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների մասին նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձել է մշակույթի նախարարության արդյունավետությանը:

Նա հատնել է, որ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունների համաձայն, վերջին 25 տարում 26 պատմամշակութային հուշարձան է քանդվել, 13-ն ապամոնտաժվել է և չի վերականգնվել:

«Եվ դա այն պայմաններում, երբ ՀՀ օրենսդրությունն արգելում է պատմամշակութային հուշարձանների քանդումը, դրանց ոչնչացումը քրեականացված է: Կար ոլորտը համակարգող առանձին կառույց, բայց այն որքանո՞վ է կատարել իր գործառույթները», – նկատել է Տիգրանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն