d89c33c7b33b162468dc03440214355d.jpg

Մարտի 1-ի գործով դատապարտված անձանց գործերը վերանայվելու են, դատախազությունը սկսել է գործընթացը. Արթուր Դավթյան |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով դատապարտված անձանց գործերը վերանայվելու են, դատախազությունը սկսել է գործընթացը։ Այս մասին այսօր Հակակոռուպցիոն հարցերով համաժողովի նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Գործընթացը սկսել ենք արդեն, մենք ապահովել ենք որոշակի հրապարակայնություն։ Մենք ունենք արդեն քրեական գործեր, որոնցով ինքներս ենք դիմել Վճռաբեկ դատարան՝ վերանայման, օրինակ, Մուշեղ Սաղաթելյանի գործով հենց ես եմ վճռաբեկ բողոք բերել, թեեւ բերվել է նաեւ պաշտպանական կողմից, դրանով արդեն արդյունք ունենք, Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելու որոշում է կայացրել:

Եւս մեկ քրեական գործով մենք բերել ենք բողոք: Այդ գործընթացը շարունակական է: Ըստ գործի տվյալների վերլուծության եւ նախկինում կայացված դատական ակտերի առկա փաստական տվյալների համադրության, կարծում եմ, դա դեռ շարունակություն կունենա»,- նշեց Դավթյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն