a7577c4b062115fc932d4f1875e80fde.jpg

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան |hetq.am|

Մանվել Գրիգորյանի և վերջինիս կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից:

Առկա տեղեկատվության համաձայն՝ Մանվել Գրիգորյանին և Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:

Մ. Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

hetq.am-ում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն