50f75f8d14af4b3968a2c0fb8aa0c13d.jpg

ՀՀ դեսպանը հանդիպել է Բելառուսի խորհրդարանի վերին պալատի նախագահի հետ

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի (Михаил Мясникович) հետ։

Հանդիպմանը երկուստեք կարևորվեց հայ-բելառուսական միջպետական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված խորհրդարանական աջակցության հարցը, ինչպես նաև՝ երկու պետությունների օրենսդիր մարմինների ակտիվ համագործակցությունը թե երկկողմ ձևաչափում, թե միջխորհրդարանական բազմակողմ հարթակներում։

Խորհրդարանի վերին պալատի նախագահը նշեց բելառուսական կողմի շահագրգռվածությունը Հայաստանի հետ առևտրատնտեսական ոլորտում, այդ թվում՝ համատեղ ներդրումային ձեռնարկությունների հիմնման ճանապարհով, արդյունավետ փոխգորածակցության ծավալման հարցում։

Իր հերթին դեսպան Ղևոնդյանը, տեղեկացնելով զրուցակցին նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ՀՀ ԱԺ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի կազմի հաստատման մասին, կարևորեց միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի անցկացման պարբերական և կանոնավոր բնույթը։
Երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համատեքստում անդրադարձ կատարվեց գիտության, նորարարության, առողջապահության, երիտասարդական կապերի ընդլայնման և այլ թեմաներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն