tert.am: Աֆրիկյան Սուդան պետության բանակն արտահերթ նիստի ժամանակ որոշել է պաշտոնանկ անել երկրի նախագահ Օմար ալ Բաշիրին՝ լուծարելով կառավարությունը, հաղորդում է Al Arabiya-ն՝ աղբյուրին հղումով:
Զինվորականները հայտնել են ռազմական խորհրդի ստեղծման մասին, որն անցումային շրջանում կղեկավարի երկիրը: Դա կարող է տևել 1 տարի:
Պարբերականի տվյալներով՝ բանակը հսկողության տակ է վերցրել նախագահական պալատը, ռադիոն և հեռուստատեսությունը: Ալ Բաշիրի թիկնապահը ձերբակալվել է, իսկ ինքը՝ նախագահը, տնային կալանքի տակ է առնվել: Հեղաշրջման ֆոնին ձերբակալվել են նաև պաշտպանության նախկին նախարարն ու այլ պաշտոնյաներ: