armenpress.am։ Սերբիայի հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համաձայնագիրը պլանավորվում Է ստորագրել 2019 թվականի հոկտեմբերին: Այս մասին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի գործերով կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան՝ «Գաղափարից իրականություն. դեպի Նուրսուլթան Նազարբաեւի եվրասիական նախաձեռնության 25-ամյակը» միջազգային խորհրդաժողովում, որն ապրիլի 11-ին տեղի Է ունենում Նուր Սուլթան քաղաքում:
«Այս տարի մենք ավարտեցինք Սերբիայի հետ բանակցությունները եւ այժմ գործարկում ենք այդ համաձայնագրի ստորագրման նախապատրաստման ընթացակարգը, հուսով ենք հոկտեմբերին ստորագրելու այն»,- պատմել Է Նիկիշինան: