284a82ff8de35ac6f3744e6395ec9205.jpg

Մեկ միլիոն թեկնածու, շուրջ մեկ միլիարդ ընտրող. Հնդկաստանում խորհրդարան են ընտրում |azatutyun.am|

azatutyun.am: Խորհրդարանական այս ընտրությունները համարվում են ամենալայնամասշտաբ ժողովրդավարական ընտրությունները Հնդկաստանի նորագույն պատմության ընթացքում:
Կուսակցությունները պայքարում են ստորին պալատի 543 աթոռների համար: Կառավարություն կարող է ձևավորել և իր առաջնորդին վարչապետ նշանակել 272 և ավելի մանդատ ստացած ուժը:

Գործող վարչապետ Նարենդրա Մոդին, ով առաջնորդում է «Հնդկական ժողովրդական կուսակցությունը», փորձում է կրկնել 2014 թվականի հաջողությունը: Մոդիի հիմնական մրցակիցը Ռահուլ Գանդին է՝ Ինդիրա Գանդիի թոռը, ով ղեկավարում է «Հնդկական ազգային կոնգրես» ընդդիմադիր ուժը:

Նախընտրական քարոզարշավի ժամանակը ընդդիմությունը Մոդիի գլխավորած կառավարությանը մեղադրել է երկրի ժողովրդավարական ինստիտուտները, դատական համակարգը ոչնչացնելու մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն