2021-07-22-5a556a6b-e1a7-45b5-a896-48b6c1da238a.jpg

ԿԸՀ-ն հուլիսի 22-ին արտահերթ նիստում կհայտարարի ԱԺ առաջին նիստի օրը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ժամը 16:00-ին արտահերթ նիստում կկազմի Աժ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը:

Նիստում կհայտարարվի նաև 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի գումարման օրը:

ԿԸՆ-ն արտահերթ նիստում ուժը կորցրած կճանաչի նաև արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն