2021-07-24-b70fee52-b6c8-4b2e-bf06-7307f444b677.jpg

Ղրղզստանն ու Տաջիկստանը կարգավորել են սահմաային միջադեպը |tert.am|

tert.am: Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները պայմանավորվել են դադարեցնել աշխատանքները Կում-Մազար տեղանքում մի կողմից և Սոմոնիեն տեղանքում՝ մյուս կողմից, որպեսզի խուսափեն սահմանին տեղի ունեցող բախումներից:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, այս մասին տեղեկացրել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական հանձնաժողովի սահմանապահ ծառայությունը: Ավելի վաղ սահմանի այդ շրջանում փոխհրաձգություն էր տեղի ունեցել, երբ տաջիկ աշխատողներն առանց ղրղզական կողմի հետ համաձայնեցման սկսել էին տարածքում ավազամաքրման աշխատանքներ իրականացնել: 

Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն