cad4c7c4aeb8e3bb6e96a7614f9e9dce.jpg

Զինվորականները ձերբակալել են Սուդանի նախագահին |panarmenian.net|

panarmenian.net։ Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը ձերբակալվել է: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Աուֆ իբն Ավադը: Ըստ նրա, նախագահը «հուսալի վայրում է»:
«Որոնվում են նրա մերձավոր աջակիցները, հետագայում «խնդիրներից խուսափելու նպատակով»,–ասել է աղբյուրը երկրի անվտանգույան համակարգում:

Նախարարը նաև հայտարարել է, որ ստեղծվում է ռազմական խորհուրդ, որը կղեկավարի երկիրը առաջիկա 2 տարում՝ «անցումային շրջանում», հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Խարտումի բնակիչները դրոշներով դուրս են եկել փողոց, նրանք վանկարկում են. «Մենք հաղթեցինք»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն