a85b69ac084caab12a039a2373f1aee5.jpg

Պահպանողականները կաջակցեն Brexit-ի վերաբերյալ գործարքը, եթե Մեյը հեռանա պաշտոնից |news.am|

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պետք է հեռանա իր պաշտոնից հանուն նրա, որպեսզի ԵՄ-ից դուրս գալու գործարքն աջակցեն նրա ազդեցիկ կուսակիցները, հաղորդում է The Daily Telegraph-ը:

Նախնական տվյալներով՝ պատգամավորները ցանկանում են, որ Մեյը հեռանա մայիսյին կամ հուլիսին՝ ԵՄ հետ բանակցությունների նոր փուլը թողնելով իր իրավահաջորդին:

Նշվում է, որ այժմ Մեյին աջակցում են կառավարության միայն երկու անդամներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրիտանիայի վարչապետն առաջարկել էր 3-րդ անգամ Brexit-ի վերաբերյալ գործարքի համար քվեարկություն անցկացնել: Նախկինում այն արդեն երկու անգամ մերժվել է:

news.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն