3b823cf092973aa2b36dd1a3db74a109.jpg

Բուենոս Այրեսում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան

Բուենոս Այրեսի քաղաքապետարանը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարանի կառուցմանը, գրում է asbarez.com-ը։

Թանգարանը կկառուցվի Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամի կողմից՝ մայրաքաղաքի Պալերմո արվարձանում հայկական համայնքի կենտրոնին մոտ Գուրրուչագա փողոցում։

Քաղաքապետարանը հիմնադրամին թանգարանի կառուցման համար 30 տարի է հատկացրել, որը կարող է երկարաձգվել։
Թանգարանի շրջանակում կստեղծվի նաև Արգենտինայում հայկական հետքի արխիվ, ինչպես նաև ցեղասպանության գրադարան և արխիվ։

Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկրների շարքում է։ 1987թ․-ին երկրի նախագահ Ռաուլ Ալֆոնսինը Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ․ իրականացված 1,5 մլն հայերի կոտորածը ցեղասպանություն է որակել։
2007թ․-ին Արգենտինայում ապրիլի 24-ը, ի հիշատակ Հայոց ցեսապանության, մարդկանց միջև հանդուրժողականության և հարգանքի օր է հռչակվել։

24news.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն