d4e862e2f64080eefe1ea12721e49e0f.jpg

Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են․ Տիգրան Ավինյան |lragir.am|

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր հստակ պատասխան չտվեց լրագրողների այն հարցին, թե արդյոք 2019 թվականից հետո Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը հնարավո՞ր է նվազեցվի: «Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել ենք, հենց որևէ տեղեկատվություն ունենանք տալու, մենք կկիսվենք ձեզ հետ»,- ասաց Ավինյանը:

Հարցին, թե հաշվարկներն ի՞նչ են ցույց տալիս, նվազեցման մասին կարո՞ղ է խոսք լինել, Ավինյանը պատասխանեց. «Պրոցեսը շարունակական է և աշխատատար, աշխատանքները շարունակվում են»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն