585eab4ed9aeca2987f0526a7c355dac.jpg

Ստամբուլում վերջին հրաժեշտն են տալիս Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին

(C) euronews

Ստամբուլահայ համայնքը վերջին հրաժեշտն է տալիս Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, նրա աճյունը դրված է Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին մայր եկեղեցում։

Հայտնի է, որ պատրիարք Մութաֆյանի աճյունն այսօր կամփոփվի Ստամբուլի Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը։

Մեսրոպ Մութաֆյանը կյանքից հեռացել է մարտի 8-ին՝ 63 տարեկան հասակում։ Պոլսո Հայոց պատրիարքը ծանր հիվանդության պատճառով շուրջ 10 տարի գտնվում էր կոմայի մեջ։ Տարիներ շարունակ նրա պարտականությունները կատարել է պետության կողմից որպես պատրիարքի փոխանորդ նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ինչը դժգոհության պատճառ է դարձել ստամբուլահայ համայնքի մեծ մասի շրջանում։

Այժմ ակնկալվում է, որ Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո համայնքը կկարողանա ընտրել իր նոր հոգևոր առաջնորդին ժողովրդական ընտրության միջոցով:

tert.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն