Մարտի 3-ի գիշերը Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը հարցաքննվել է եւ տուժող ճանաչվել:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Միջադեպը տեղի էր ունեցել Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտի» անդամների միջեւ. «Ռեստարտի» անդամները փորձել էին Նարեկ Մալյանին նետելաղբարկղը, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
Այս միջադեպին արձագանքել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի:
«Ռեստարտի»-անդամներն էլ իրենց հերթին հրապարակել էին Մալյանին աղբարկղ նետելու փորձի տեսագրությունը: