fcedcd1401c4c86bccb9deb0e6f740e0.jpg

Ադրբեջանը դժգոհում է Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններից |azatutyun.am|

Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները բացասաբար են անդրադառնում ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տայվո Կլաարի հետ հանդիպմանը Մամեդյարովը կրկին պնդել է, թե «օկուպացված հողերը պետք է ազատագրվեն, իսկ բռնի տեղահանվածները վերադառնան իրենց հայրենի տարածքները»: «Միայն դա կարող է երաշխավորել երկարատև և կայուն խաղաղություն», – կարծիք է հայտնել Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Էլմար Մամեդյարովի այս մեկնաբանությունը հաջորդում է Հայաստանի արտգործնախարարի տեղակալի հայտարարությանը: Նախօրեին Շավարշ Քոչարյանը, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին, մասնավորապես ասել է, որ «անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններում չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը»։

azatutyun.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն