2021-10-28-3dd09b9a-4136-4464-be48-7b6c24f5b085.jpeg

Թեհրանը պատրաստ է նոյեմբերին վերսկսելու միջուկային գործարքի շուրջ բանակցությունները. Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Իրանը պատրաստ է նոյեմբերին վերադառնալու միջուկային գործարքի վերաբերյալ գլոբալ տերությունների հետ բանակցություններին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերին:

Նրա խոսքով՝ բանակցությունների վերսկսման հստակ ամսաթիվը կհայտարարվի հաջորդ շաբաթվա ընթացքում:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը տեղյակ է Բաղերիի հայտարարությունից, սակայն սպասում է, որպեսզի եվրոպացի պաշտոնյաները հաստատեն Իրանի՝ բանակցելու պատրաստակամությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն