2021-11-07-20a3b73d-a916-431d-a3cd-1cce2f47d1c3.jpg

Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմից կան խոչընդոտներ. Փաշինյանը՝ համանախագահների սպասվող այցի առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի դեռևս ուշացման հարցում կան խոչընդոտներ ադրբեջանական կողմից:

Փաշինյանն այս մասին ասաց  «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե  ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների տարածաշրջան այցելելու հայտարարությունից հետո ինչո՞ւ այց չի եղել դեռ:

Փաշինյանը հիշեցրեց, որ վերջերս ԱՄՆ-ից պատվիրակություն էր ժամանել Հայաստան, որի կազմում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը: 

«Եվ ես այդ հարցը բարձրացրեցի, թե ինչու այցելությունը մինչև այդ պահը տեղի չի ունեցել: Եվ նա ասաց, որ իրենք աշխատում են այցն իրականացնելու ուղղությամբ: Ես կարծում եմ, այո, ժամանակ անցել է, կարող էր արդեն տեղի ունեցած լինել: Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմից կան ինչ-որ խոչընդոտներ»,-ասաց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն