Հանցավոր դրսևորումների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում հետևողականորեն շարունակում է հատուկ միջոցառումները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
ՆԳՆ ոստիկանության ծառայողները շրջայցեր և ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային այլ վայրերում՝ ուշադրության կենտրոնում պահելով հնարավոր իրավախախտումներն ու հանցավոր դրսևորումները։
Իրականացված ծավալուն միջոցառումների արդյունքում կրկին հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք, հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։
ՆԳՆ ոստիկանության միջոցառումները շարունակվում են։