Պատերազմից հետո տեղահանվածների 80 տոկոսը վերադարձել է Արցախ |armenpress.am|

armenpress.am: 44-օրյա պատերազմի ավարտին Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի քան 91 հազար մարդ։

Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության հարցապնդմանը։

«Նշեմ, որ նրանց ավելի քան 80 տոկոսը վերադարձել են Արցախ, մնացածը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետությունում։ Նրանց վերաբերվող խնդիրները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասաց Մկրտչյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով