2021-11-19-2bb8d1b7-4c8d-4972-abbd-01fe9a7dcfed.jpg

Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. ԱՄՆ կոնգրեսականն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը հորդորել է Ադրբեջանին հարգել Հայաստանի ինքնիշխանությունը:

Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, որը ենթարկվել է ևս մեկ չհրահրված հարձակման: Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը: Դատապարտում եմ ագրեսիայի այս վերջին գործողությունն ու հորդորում այդ երկրի կառավարությանը հավատարիմ մնալ նախորդ տարվա խաղաղության համաձայնությանը»,- գրել է կոնգրեսականը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն