9b176b10e1792b3cc0e0b8d618513c78.jpg

Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը վերացվել է. դատախազի բողոքը մերժվել է |armtimes.com|

armtimes.com։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը վերացվել է:
Քննիչը նախաքննության ընթացքում Մինասյանի նկատմամբ հետախուզում հատարարելու որոշում էր կայացրել:

Պաշտպանական կողմը բողոքարկել էր քննիչի այս որոշումը առաջին ատյանի դատարան, որը բավարարվել էր: Ինչից հետո հսկող դատախազը սույն որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել եւ դատարանը երեկ մերժել է բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այս մասին մեր զրույցում ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մինասյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը, սակայն, չցանկացավ պատասխանել սույն գործի վերաբերյալ մեր հարցերին՝ նշելով, թե ինքը լիազորված չէ:
Արա Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու համար:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2016 թվականից մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, նույն ընկերության մի շարք աշխատակիցների հանցակցությամբ, փաստաթղթեր կեղծելու եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ առերեւույթ հափշտակել է ՀՀ առողջապահության հանրային կապերի բաժնից:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն