5709eeb65dffd18876a83243c5f8c2b3.jpg

«Նոր»-ը վերաբերում է գործընթացին և չի կարող սահմանափակել մարդու իրավունքը՝ կրկին առաջադրվելու որպես ՍԴ դատավորի թեկնածու․ Արտակ Զեյնալյան

 ԱԺ բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին » և կից ներկայացված  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի փաթեթին, ըստ որի՝ չպետք է սահմանափակել մարդու իրավունքը՝ կրկին առաջադրվելու որպես ՍԴ դատավորի թեկնածու։

«Նախագահի լիազորությունները պետք է սահմանվեն ու սահմանված են Սահմանադրությամբ, և Սահմանադրությամբ սահմանափակված չէ նախագահ նույն անձին ներկայացնելը։ Մնացած բոլոր մեկնաբանությունները պետք է համապատասխանեն սրան։ Եվ սահմանադիրը Ազգային ժողովին չի օժտել սա սահմանափակելու լիազորությամբ։ Կառավարությունը՝ որպես օրենքի հեղինակ, ներկայացրել էր տարբերակ՝ կրկին ներկայացնելու, որպեսզի հստակություն մտցվի այս նորմի մեջ։ Եվ ես ևս մեկ անգամ հստակեցնում եմ՝ «նորը» վերաբերում է գործընթացին և չի կարող սահմանափակել մարդու իրավունքը՝ առաջադրվելու կրկին որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Սա մեր պնդումն է, սա մեր բացատրությունն է։ Սա է նշանակում նոր թեկնածու եզրույթը։ Խնդրում եմ քվեարկության դնել այն բովանդակությամբ, որով ներկայացրեց հեղինակը»,- Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն