2022-01-26-17bd1434-c166-44fb-87ff-f5e1f91c8f94.jpg

ՀՀ և ԵՄ միջև բաց սահմաններն ավելի կզարգացնեն կողմերի գործընկերությունը. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Եվրամիության միջև բաց սահմաններն էլ ավելի կզարգացնեն կողմերի միջև գործընկերությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ կից տեղադրելով նաև լուսանկար:

«Այսօր ես անհատական կողպեք կախեցի «Շենգենյան համաձայնություն» հուշարձանի վրա, որը խորհրդանշում է բաց սահմանների գաղափարը։ Համոզված եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև բաց սահմաններն էլ ավելի կզարգացնեն մեր գործընկերությունը և կխթանեն մարդկանց միջև շփումները»,-նշել է Միրզոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն