2022-02-08-1e08be00-72d5-460c-a116-f7b564de17c2.jpg

Լավրովը և Իրանի ԱԳ նախարարը քննարկել են միջուկային համաձայնագրի վերականգնումը |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի վերականգնման հարցը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ իրավիճակի զարգացումը… Նախարարները հանդես են եկել ՀԳՀԾ-ի շուտափույթ վերակենդանացման օգտին իր սկզբնական հավասարակշռված կազմաձևում, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն