2022-02-11-5c4a32d5-7da2-48cc-bbfa-72c312ce20d0.jpg

Ուկրաինան ևս 90 տոննա զինամթերք է ստացել Միացյալ Նահանգներից |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն այսօր ասել է, որ իր երկիրը Միացյալ Նահանգներից ևս 90 տոննա զինամթերք է ստացել:

Բեռը՝ որպես օգնություն, Կիև է փոխադրվում Ուկրաինայի պաշտպանունակությունն ամրապնդելու նպատակով:

«Այսօր ևս 90 տոնա ամերիկյան զինամթերք ենք ստացել: Ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալն այս պահին գերազանցել է հազար 300 տոննան»,- Թվիթերի էջում գրել է նախարար Ռեզնիկովը:

Միացյալ Նահանգները պարտավորվել է մոտ 200 միլիոն դոլարի ռազմական նշանակության արտադրանք ուղարկել Ուկրաինա:

Բացի այդ, հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքը՝ Լեհաստանը, Բալթյան երեք հանրապետությունները և մի շարք այլ երկրներ նույնպես ռազմական օգնություն են տրամադրում Ուկրաինային:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն