2022-02-17-ad760677-e123-4284-a4ff-fdec74399519.jpg

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը զորավարժություններ են անցկացրել |factor.am|

factor.am: Ադրբեջանի ռազմաօդային ուժերը, մարտական պատրաստվածության պլանի համաձայն, ինքնաթիռների ներգրավմամբ ուսումնական վարժանքներ են անցկացրել։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՊՆ-ին։

«Սցենարի համաձայն՝ ՄիԳ-29 ինքնաթիռները ցածր և միջին բարձրության վրա կատարել են բարդ և մարտական մանևրներ։ Զորավարժությունների ընթացքում օդաչուները պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները որոշելու, ՀՕՊ համակարգերից խուսափելու և օդային մարտեր վարելու առաջադրանքներ են մշակել»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն