0c8f6c8c9a3c9d5e520b461347caa00d.jpg

«Ձայն բերելու» մասին հրապարակումը դատախազությունն ուսումնասիրում է

Երեկ՝ ապրիլի 17-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հանդիպման ընթացքում նրան էր մոտեցել մի քաղաքացի՝ աշխատանքի ընդունվելու խնդրանքով։

Խոսակցության ընթացքում քաղաքացին պնդում էր, որ 2017 թվականին գործարանում աշխատանքի ընդունելու համար իրենից պահանջել են 20 ձայն՝ ընտրությունների ժամանակ․

«Չեմ էլ ժխտում, ասավ 20 հատ պասպորտ 17 թվին կբերես, ձեն կտաս, քեզի կընդունեմ։ Այո, Մանուկը, պրյամո Մանուկը, դեմն եմ խոսում։ Ասի չեմ բերելու, ոչ ել․․․ Գալուստ, քանի անգամ տարավ-բերեց»։

ՀՀ դատախազությունից փորձեցինք ճշտել, թե արդյոք վերոնշյալ հրապարակմանն ընթացք է տրվել։ Դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ներկայումս դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն