hetq.am: Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոսների մի խումբ վերջերս հիմնադրեց ՀԱՀ-ի Դասախոսների Արհեստակցական Կազմակերպություն: Արհեստակցական կազմակերպության նպատակն է ներկայացնել և պաշտպանել դասախոսների իրավունքները, ինչպես նաև աջակցել այլ դրական գործունեությունների, որոնք կատարվել են համալսարանում վերջին մի քանի տարիների ընթացքում:
«Սա կարևոր առաջընթաց է Հայաստանի համար, հատկապես Թավշյա Հեղափոխությունից հետո», ասաց քաղաքագիտության դասախոս, արհեստակցական կազմակերպության ժամանակավոր նախագահ դոկտոր Եվգենյա Պատուրյանը: «Ցանկացած առողջ հասարակություն պետք է ուշադրություն դարձնի աշխատողների իրավունքներին, որոնց պակասը մենք զգացել ենք մեր երկրում երկար տարիներ»:
Նորաստեղծ արհեստակցական կազմակերպությունը խրախուսվում է ՀԱՀ-ի ողջ դասախոսական կազմի ներգրավվածությունը: ՀԱՀ-ի Դասախոսների Արհեստակցական Կազմակերպության հիմնադիր անդամները հույս ունեն փոխել արհեստակցական միությունների սովետական գաղափարախոսությունը՝ ներկայացնելով Եվրոպական և Ամերիկյան արհեստակցական միությունների ավելի ընթացակարգային և աշխույժ մոտեցումը աշխատուժի խնդիրների նկատմամբ: Մասնակի նպատակ ունենք նաև օրինակ ծառայել Հայաստանի այլ հիմնարկությունների և աշխատուժի համար:
ՀԱՀ-ի արհեստակցական միությունը որոշ չափով ստեղծված է Կալիֆորնիայի համալսարանի համակարգի հիմքի վրա, որտեղ տասնչորս միավորումներ պաշտպանում են շուրջ 79000 աշխատակիցների շահեր: Կալիֆորնիայի համալսարանի տարբեր մասնաճյուղեր ունեն նաև առանձնացված ուսուցչական կազմակերպություններ, որոնք պաշտպանում են հետազոտողների և դասախոսների շահերը: Կալիֆորնիայի համալսարանի միավորումներն ու կազմակերպությունները ներդաշնակորեն համագործակցում են Ուսուցչական Խորհրդի հետ: Վերջինս կենտրոնանում է ուսումնական ծրագրերի և քաղաքականության վրա, իսկ նախորդը՝ պաշտպանում է աշխատուժի և տնտեսական այլ շահերը: ՄՆ-ից դուրս նման միություններ կան ամենուր՝ Բեյրութի Ամերիկյան Համալսարանից մինչև Շվեդիա, որտեղ համալսարանական դասախոսների և հետազոտողների շվեդական կազմակերպության մեջ ներգրավված է շուրջ 21000 անդամ: