6cca9a1078b495bdce01781b8120afc7.jpg

Շրի Լանկայի իշխանությունները վերստին արգելափակել են սոցցանցերը երկրում բռնության աճի պատճառով. Reuters |armenpress.am|

armenpress.am: Շրի Լանկայի իշխանությունները վերստին սոցիալական ցանցերի ժամանակավոր արգելափակում են նախաձեռնել, այդ թվում՝ Facebook-ում եւ WhatsApp-ում, ապրիլի 21-ին կղզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո բռնության աճի կապակցությամբ: Այդ մասին մայիսի 13-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Շրի Լանկայի պետական տեղեկատվության դեպարտամենտին:

Մի քանի տասնյակ մարդիկ, ինչպես գրում Է Reuters-ը, վկայակոչելով ականատեսների, կիրակի օրն արեւմտյան ափի Չիլաու քաղաքում քարկոծել են մզկիթներն ու մուսուլմաններին պատկանող խանութները Facebook-ում ծայր առած լեզվակռվից հետո:
Տեղական ԶԼՄ-ները նաեւ հայտնել են մի քանի միջադեպերի մասին, որոնք լույս երկուշաբթի գիշերը տեղի են ունեցել քաղաքի արվարձաններում: Սոցիալական ցանցերի օգտագործման նախորդ արգելքը, որը սահմանել Էր կղզում իրականացված մի շարք պայթյուններից հետո, պահպանվել Է տասն օր՝ ապրիլի 21-ից մինչեւ 30-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն