a3e11388ba0f10700747f53fe8bd1007.jpg

ԵՄ-ում լուրջ տարաձայնություններ կան տարածաշրջանում Իրանի դերակատարության շուրջ. Մոգերինի |armenpress.am|

armenpress.am։ Եվրամիության պետությունները միասնական են Իրանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի աջակցության հարցում, սակայն նրանք «լուրջ տարաձայնություններ» ունեն տարածաշրջանում Իրանի դեր ակատարության շուրջ: Այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը ժամանել Է ԵՄ-ի խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով նիստին: Նա նաեւ հավաստել Է, որ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները մայիսի 13-ին առանձին նիստ կանցկացնեն Իրանի շուրջ:

«ԵՄ-ի խորհրդի շրջանակում ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարները, ներառյալ Իրանի խնդրով ՄԱԿ-ի միջնորդների եվրոպական եռյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա), կքննարկեն, թե ինչպես ավելի լավ ապահովել ԳՀՀԾ-ի կատարմանն աջակցության շարունակումը:

Թեեւ մենք լուրջ տարաձայնություններ ունենք Իրանի տարածաշրջանային դերի շուրջ, մենք հավատում ենք, որ Թեհրանի հետ երկխոսությունը դրանք լուծելու եւ ոչ դյուրին տարածաշրջանում լարվածության սաստկացումից խուսափելու միակ եղանակն Է»,-հայտարարել Է Մոգերինին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն