759dc1fcd1d5a6443dd095bc6729f4dd.jpg

Բարձրաստիճան ոստիկանների տպավորիչ հայտարարագրերը. մաս I |hetq.am|

hetq.am: ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քարամյանի և նրա կնոջ հայտարարագրած ունեցվածքը (32 մլն դրամ, 48 հազար դոլար և այլ) բավականին մեծ հանրային հնչեղություն ստացավ։ Պաշտոնական դիրքի չարաշահման և կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից հարկավոր է հասկանալ, թե բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրած դրամական միջոցները և ունեցվածքը ինչ ծագում ունեն։

Թափանցիկությունն ու հանրության առջև հաշվետու լինելը առավելաբար կարևոր է ուժային կառույցներում ծառայող և ի պաշտոնե հանրային շահը պաշտպանող ծառայողների համար։

Առաջնորդվելով հանրային հաշվետվողականության, պետական մարմինների և ծառայողների թափանցիկ գործելաոճի կարևորությամբ, վերլուծել ենք Ոստիկանության կենտրոնական մարմնի ծառայողների էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2018 թվականի տարեկան հայտարարագրերը։

Պետք է նշենք, որ վերլուծությունից ստացած արդյունքները բավական տպավորիչ էին՝ պարզվեց, որ ոստիկանությունում կան պաշտոնյաներ և նրանց կանայք, որոնք Արգիշտի Քյարամյանից մի քանի անգամ ավելի շատ դրամական միջոցներ և եկամուտներ են հայտարարագրել։

Առանձնացրել ենք ամենաշատ դրամական միջոցներ և եկամուտ ունեցող ոստիկանության ծառայողներին, արդյունքները ներկայացնում ենք ստորև։
Այսպես՝ ՃՈ (վարչության իրավունքով) օպերատիվ կառավարման կենտրոնի (բաժնի իրավունքով) պետ Ավագյան Արկադիի դրամական միջոցները կազմել են 100.000 ԱՄՆ դոլար, 20,000 եվրո և 35.000.000 դրամ։ Պրն. Ավագյանի աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 8.251.117 դրամ։ Հարց է առաջանում, թե ինչ ծագում ունեն պրն. Ավագյանի դրամական միջոցները։

Պրն. Ավագյանի գործընկեր՝ ՃՈ (վարչության իրավունքով) Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ Դավթյան Արմենի դրամական միջոցները բավական մեծ են՝ 83.000 ԱՄՆ դոլար, 67.000 եվրո և 15.000.000 դրամ։ Աշխատավարձից ստացած նրա եկամուտը 5.817.000 դրամ է, իսկ մեքենայի վաճառքից ստացած եկամուտը՝ 9.000.000 դրամ։

Ավելին կարդացեք՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն