Ռուսական ռազմանավերի՝ դեպի Սև ծով անցնելու արգելքը և Ուկրաինային զգալի ռազմական ու հումանիտար աջակցությունն այսօր չափազանց կարևոր են Ուկրաինայի համար․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկիմ թվիթերյան իր միկրոբլոգում գրում է․

«Շնորհակալ եմ իմ բարեկամ,  Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին ամուր աջակցության համար։ Ռուսական ռազմանավերի՝ դեպի Սև ծով անցնելու արգելքը և Ուկրաինային զգալի ռազմական ու հումանիտար աջակցությունն այսօր չափազանց կարևոր են։ Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի մոռանա դա», – Twitter-ում գրել է Զելենսկին։

Նշենք, որ Թուրքիան դեռևս պաշտոնապես այս մասին չի հայտարարել։ 

Ավելի ուշ Թուրքիայում ՌԴ դեսպանատունը հայտնել է, որ Ռուսական կողմը Անկարայից որևէ ծանուցում չի ստացել իր ռազմանավերի համար նեղուցները փակելու մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով