Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ «Meta»-ն ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու և դրա գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում արգելելու խնդրանքով։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հաղորդել են ՌԴ գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազությունը նաև դիմել է «Ռոսկամանդզորին»` «Instagram»-ի հասանելիության սահմանափակման պահանջով:
Ավելի վաղ «Reuters»-ը՝ վկայակոչելով ընկերության ներքին էլեկտրոնային նամակները, հայտնել էր, որ «Meta Platforms»-ը որոշ երկրների օգտատերերին թույլ է տալու բռնության կոչ անել ռուսաստանցիների և ռուս զինվորականների հասցեին՝ Ուկրաինա ներխուժման համատեքստում։
«Ռոսկոմնադզորը» «Meta Platforms Inc»-ի վարչակազմից պահանջել էր կարճ ժամանակում հաստատել կամ հերքել այս տեղեկությունը