2022-03-18-e1f82d9c-fdf9-410b-98b5-abc68829ba11.jpg

Բուլղարիայի ԱԳՆ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել 10 ռուս դիվանագետների

Բուլղարիայի ԱԳՆ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել 10 ռուս դիվանագետների։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բուլղարիայում ՌԴ դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան։

«Տասը դիվանագետներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա», ձևակերպումը սովորական է՝ «իրենց կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեություն»։ Մենք դա ընկալում ենք որպես ծայրահեղ անբարյացակամ արարք և մեզ իրավունք ենք պատասխան գործողություններ իրականացնել», – ասել է նա։

Բուլղարիայի ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ նշված դիվանագետները 72 ժամ ունեն երկրի տարածքը լքելու համար։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն