2022-03-20-d77a2518-97da-465d-8425-953dd5f7f2da.jpeg

Ձնաբքի պատճառով քաղաքացիների ահազանգերի համակարգման համար Սյունիքում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ձյան աննախադեպ տեղումների, սաստիկ բքի պատճառով Սյունիքի հանրապետական նշանակության մայրուղում և մյուս ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։
 
«Ուղևորներն ու վարորդները շտապ արձագանք պահանջող խնդիրների, կեցության, սննդի, առողջական ու այլ հրատապ հարցերի և կարիքների համար կարող են զանգահարել 077933955 (տվյալ հեռախոսահամարով կարող են զանգահարել նաև ռուսախոս, անգլախոս, պարսկախոս անձինք) հեռախոսահամարով»,- նշված է գրառման մեջ։
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն