Լավրովը հայտարարել է, որ եթե ​​ՆԱՏՕ-ն խաղաղապահներ ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ ԶՈՒ-ի և ՆԱՏՕ-ի միջև

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե ​​ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի միջև։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։

«Մեր լեհ գործընկերներն արդեն հայտարարել են, որ ՆԱՏՕ գագաթնաժողով է լինելու, և պետք է խաղաղապահներ ուղարկել (Ուկրաինա- խմբ․): Հուսով եմ՝ նրանք հասկանում են, թե ինչ են խոսում։ Դա կլինի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի ուղիղ բախում, որից բոլորը ոչ միայն պարզապես ցանկանում էին խուսափել, այլև ասում էին, որ դա սկզբունքորեն չպետք է տեղի ունենա»,- ասել է Լավրովը։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հայտարարել էր, որ երկիրը ՆԱՏՕ հաջորդ գագաթնաժողովում պաշտոնապես կներկայացնի Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը։ Այս առաջարկի մասին նա առաջին անգամ խոսել էր Ուկրաինա այցի ժամանակ։

Իսկ երեկ Ուկրաինայի և Լեհաստանի պաշտպանության նախարարները բանակցություններ են վարել ՆԱՏՕ գագաթնաժողովից առաջ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով