ՆԱՏՕ գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի և Լեհաստանի պաշտպանության նախարարները բանակցություններ են վարել
15:26 - 22 մարտի, 2022

ՆԱՏՕ գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի և Լեհաստանի պաշտպանության նախարարները բանակցություններ են վարել

Ուկրաինայի և Լեհաստանի պաշտպանության նախարարները բանակցություններ են վարել ՆԱՏՕ գագաթնաժողովից առաջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Արդյունավետ բանակցություններ ունեցա իմ լեհ գործընկերոջ՝ ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի հետ։ Մենք ՆԱՏՕ գագաթնաժողովից առաջ համակարգել ենք փոխգործակցությունը»,- գրել է Ռեզնիկովը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Լեհաստանին Ուկրաինային աջակցության համար։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին կայանալու է ՆԱՏՕ արտահերթ գագաթաժողովը, որին մասնակցելու է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել